Հայաստանի տվյալահեն կառավարման մասնագիտական համայնքը, որտեղ մենեջերները
և վերլուծաբանները սովորում են, կիսվում փորձով և կառուցում ամուր կապեր:
Մոռացե՛ք ստանդարտ խմբերը։ Սա միջավայր է նրանց համար, ովքեր գնահատում են խորը գիտելիքն ու փորձի ուժը, կառուցում են որակյալ կապեր, և ամենակարևորը՝ չեն մոռանում կյանքի լավագույն պահերը միասին վայելելու մասին։
Մեր համայնքը ստեղծված է նրանց համար, ովքեր արժևորում են անկեղծ ու որակյալ կապերը։ Եվ որպեսզի սահուն ինտեգրվեք մեր միջավայր, համայնքին միանալու պարտադիր պայմանը մեր խմբային onboarding հանդիպմանը մասնակցելն է։
Կծանոթանաք համայնքի բոլոր հնարավորություններին և ձևաչափերին
Կհասկանաք, թե ինչպես կարող է Community-ն նպաստել Ձեր մասնագիտական աճին
Կստանաք անձնական ուղղորդում՝ Ձեր նպատակներին համապատասխան
Կստանաք պատասխաններ Ձեր բոլոր հարցերին
Լրացրե՛ք հայտը, և մեր Community Manager-ը կարճ ժամանակում կապ կհաստատի Ձեզ հետ։
Մասնակցե՛ք onboarding հանդիպմանը և ծանոթացեք պայմաններին։
Հաջող հանդիպումից հետո կդառնաք մեր միջավայրի լիարժեք անդամը։