EXCELLENCE INTELLECT STATUS

Մենք ձևավորում ենք Հայաստանի առաջատար և առավել հեղինակավոր տվյալահեն կառավարման մասնագիտական համայնք՝ հիմնված բարձր պրոֆեսիոնալիզմի, վստահության և շարունակական աճի վրա։

Ինչո՞ւ և ինչպե՞ս ստեղծվեցինք

Ամեն ինչ սկսվեց մի պարզ Facebook-յան խմբից։

Ժամանակին Excelist Training Center-ի (այն ժամանակ՝ Excelist Club) շուրջ ձևավորվեց Excel-ով հետաքրքրված մարդկանց օրգանիկ համայնք։ Այն արագ դուրս եկավ միայն Excel-ի շրջանակներից։ Արշավներ, բարեգործություններ, համատեղ նախագծեր․ այն դարձել էր կենդանի միջավայր՝ լցված իրական հետաքրքրությամբ և անմիջական շփմամբ։

Ժամանակի ընթացքում փոփոխվեց նաև Excelist Training Center-ը՝ դառնալով տվյալահեն կառավարման շուրջ կրթական և մասնագիտական հարթակ։

Հենց այդ ճանապարհին մենք տեսանք կարևոր բացեր։ Հայաստանում տարիներ շարունակ չկար միասնական հարթակ, որտեղ տվյալների վրա հիմնված որոշումներ կայացնող մենեջերներն ու վերլուծաբանները կարողանային անմիջականորեն շփվել՝ առանց ավելորդ ֆորմալության, բայց պահպանելով բարձր ինտելեկտուալ մակարդակ։

Այդ պահանջարկի պատասխանն ու մեր բնական զարգացման արդյունքն է դարձել Excelist տվյալահեն կառավարման մասնագիտական համայնքը։

Սա փակ և վստահելի միջավայր է, որտեղ միավորվում են անընդհատ աճով և որակյալ շփմամբ հետաքրքրված մասնագետները։ Այստեղ կարևոր է ոչ միայն ով ես, այլև՝ ինչ ես բերում քեզ հետ։ Այստեղ ձևավորվում են կապեր, որոնք հաճախ դուրս են գալիս էկրանից և դառնում իրական համագործակցություններ։

Այստեղ կրթությունն ու մասնագիտական աճը միաձուլվում են մարդկային ջերմ միջավայրի հետ։

Նպատակ

Ստեղծել միջավայր, որտեղ մարդիկ միասին կսովորեն և կզարգացնեն այն հմտությունները, որոնք անհրաժեշտ են տվյալահեն կառավարման մեջ հաջողելու համար։

Առաքելություն

Խթանել գիտելիքի փոխանակումը տարբեր ոլորտների մենեջերների և վերլուծաբանների միջև, նպաստել զարգացմանը և ստեղծել ամուր կապեր։

Տեսլական

Դառնալ Հայաստանի առաջատար տվյալահեն կառավարման մասնագիտական համայնքը, որտեղ շարունակական կրթությունը, համագործակցությունն ու ոգեշնչումը հասանելի կլինեն յուրաքանչյուրին։

Ովքե՞ր են համայնքում

Excelist համայնքը տվյալների վերլուծաբանների և կառավարման ոլորտի մասնագետների խաչմերուկն է։

Համայնքում միավորվում են տարբեր փորձառություն ունեցող անհատներ՝ սկսնակներից մինչև հմուտ մասնագետներ։ Մենեջերների ու վերլուծաբանենրի փոխգործակցության արդյունքում առաջինները դառնում են ավելի տվյալահեն, իսկ երկրորդները սովորում են մենեջմենթի սկզբունքները, կաղապարները։

Excelist համայնքի հիմնական առանձնահատկությունը մտերմիկ, բայց միաժամանակ բարձր պրոֆեսիոնալ մշակույթն է։

Հիմնադիրները

Այն մարդիկ, ովքեր կանգնած են Excelist համայնքի հիմքում և ղեկավարում են համայնքի ամենօրյա զարգացումը։

Մայիս Մարգարյան

FOUNDER

Excelist Training Center-ի հիմնադիր-տնօրեն և դասախոս։ Ակտիվորեն ներգրավված է համայնքաշինության ոլորտում՝ նպատակ ունենալով ստեղծել ուժեղ և զարգացող մասնագիտական միջավայրեր։

Արամ Աղեկյան

Community Manager

Excelist համայնքի Community Manager և թվային հմտությունների դասախոս։ Իր փորձը նախագծերի կառավարման և համայնքների զարգացման մեջ կիրառում է՝ կառուցելու ակտիվ, ներգրավված և համագործակցող համայնքային էկոհամակարգեր։