Excelist
Community

Հայաստանի տվյալահեն կառավարման մասնագիտական համայնքը, որտեղ մենեջերները և վերլուծաբանները սովորում են, կիսվում փորձով և կառուցում ամուր կապեր:

300+
Անդամ
10+
Հավաք
47+
Իրադարձություն

Ի՞նչ կգտնեք Excelist համայնքում

Մոռացե՛ք ստանդարտ խմբերը։ Սա միջավայր է նրանց համար, ովքեր գնահատում են խորը գիտելիքն ու փորձի ուժը, կառուցում են որակյալ կապեր, և ամենակարևորը՝ չեն մոռանում կյանքի լավագույն պահերը միասին վայելելու մասին։

Նոր կապեր

Ծանոթացի՛ր կառավարման և տվյալների վերլուծության ոլորտի մասնագետների, ովքեր պատրաստ են կիսվել, աջակցել և համագործակցել։

Համայնքային հավաքներ

Մասնակցի՛ր ամենամսյա համայնքային հանդիպումների Հայաստանի տարբեր վայրերում՝ թվային աշխարհից հեռու։ Ստեղծի՛ր իրական կապեր, որտեղ մասնագիտական քննարկումներին հաջորդում են ակտիվ հանգիստը, լիարժեք լիցքաթափումն ու անմիջական շփումը։

Դասընթացներ և ռեսուրսներ

Ինքնակրթվի՛ր համայնքի համար ստեղծված բացառիկ բովանդակությամբ։ Օգտվի՛ր մասնագիտական դասընթացներից, տեսադասերի արխիվից ու պրակտիկ ռեսուրսներից, որոնք կօգնեն քեզ տիրապետել նորագույն գործիքներին։

Վարպետաց դասեր

Սովորի՛ր և աճի՛ր համայնքի հետ միասին։ Մասնակցի՛ր պարբերաբար իրականացվող վարպետաց դասերի, որտեղ անդամները կիսվում են իրենց փորձով ու գործիքներով՝ ստեղծելով միմյանց սովորեցնելու և զորացնելու շարունակական մշակույթ։

Թեմատիկ քննարկումներ

Բացահայտի՛ր նոր հեռանկարներ և ընդլայնիր մտահորիզոնդ։ Մասնակցի՛ր անկեղծ զրույցների՝ մասնագիտական մարտահրավերներից մինչև գրականություն ու ֆիլմեր։

Փորձի փոխանակում

Մասնակցի՛ր գիտելիքի փոխանակմանը, որտեղ համայնքի անդամները կիսվում են իրենց ամենատարբեր գտածոներով ու լուծումներով։ Օգտվի՛ր մյուսների հաջողված փորձից և կիսվի՛ր քո հմտություններով՝ զորացնելով մյուսներին և օգնելով միմյանց դառնալ ավելի արդյունավետ ու առաջադեմ։

Խմբային Onboarding

Մեր համայնքը ստեղծված է նրանց համար, ովքեր արժևորում են անկեղծ ու որակյալ կապերը։ Եվ որպեսզի սահուն ինտեգրվեք մեր միջավայր, համայնքին միանալու պարտադիր պայմանը մեր խմբային onboarding հանդիպմանը մասնակցելն է։

Հանդիպման ընթացքում

Կծանոթանաք համայնքի բոլոր հնարավորություններին և ձևաչափերին

Կհասկանաք, թե ինչպես կարող է Community-ն նպաստել Ձեր մասնագիտական աճին

Կստանաք անձնական ուղղորդում՝ Ձեր նպատակներին համապատասխան

Կստանաք պատասխաններ Ձեր բոլոր հարցերին

Գործընթացը

1

Գրանցում

Լրացրե՛ք հայտը, և մեր Community Manager-ը կարճ ժամանակում կապ կհաստատի Ձեզ հետ։

2

Onboarding հանդիպում

Մասնակցե՛ք onboarding հանդիպմանը և ծանոթացեք պայմաններին։

3

Մուտք համայնք

Հաջող հանդիպումից հետո կդառնաք մեր միջավայրի լիարժեք անդամը։

Գրանցում

Անձնական տվյալների գաղտնիությունը երաշխավորված է